Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական նավին

Իսրայելական հեռուստաընկերությունը հաղորդել է Իրանի կողմից իսրայելական բեռնատար նավը հրթիռակոծության ենթարկելու մասին:

Նավը ըստ աղբյուրի, պատկանել է XT Management ընկերությանը: Նավը բեռ է տեղափոխել Տանզանիայից դեպի Հնդկաստան: Հրթիռը բեռնատար նավին հարվածներ է հասցրել արաբական ծովում:

«նավը վնասվել է, բայց շարունակել է ճանապարհը», -հաղորդել է լրատվամիջոցը: