Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում այսօր՝ փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-18-ին՝ անձրև և ամպրոպ, 19-ին՝ թաց ձյուն:

Հանրապետության տարածքում նույնպես՝ փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին՝ առանձին շրջաններում, 17-19-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-19-ին՝  լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 16-18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը  փետրվարի 18-19-ին կնվազի 7-10 աստիճանով։