COVID-19-ի դեմ պատվաստումները չեն ազդում անձի վերարտադրողական ֆունկցիայի վրա

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են․

Առկա ապացուցողական բժշկության տվյալները և իրականացված լայնածավալ հետազոտությունները փաստում են, որ COVID-19-ի դեմ պավաստումները չեն ազդում կանանց և տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Չկա որևէ ապացույց և ոչ մի վստահելի գիտական հիմք, որը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութը կապել կանանց անպտղության հետ:

Միևնույն ժամանակ առկա են տվյալներ, որ հենց կորոնավիրուսային հիվանդությունը կարող է ազդել անձի վերարտադրողական ֆունկցիայի վրա: Հետևաբար՝ ամփոփելով լայնածավալ հետազոտության տվյալները, տղամարդկանց և կանանց վերարտադրողական առողջության և COVID-19-ով պայմանավորված պտղաբերության պոտենցիալ ռիսկերը կանխելու համար առաջարկվում է պատվաստվել COVID-19-ի դեմ: (հղում՝ https://www.britishfertilitysociety.org.uk/…/Covid19… , https://www.fertstertdialog.com/…/fertility… , https://factcheck.afp.com/covid-19-vaccine-not-shown… )

Առավել հաճախ ապատեղեկտվություն տարածվում է՝ հղում տալով Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում COVID-19-ի դեմ հետպատվաստումային երևույթների վերաբերյալ շաբաթական թարմացումներին, հատկապես մատնանշելով կանանց շրջանում անպտղության, վերարտադրողական գանգատները՝ հաշվի չառնելով մի շարք գործոններ:

Առաջնահերթ պետք է նշել, որ տվյալ համակարգը չի հաստատում պատվաստանյութ-երևույթ պատճառահետևանքային կապը: Այն նախատեսված է միայն պատվաստվածների կողմից գանգատները գրանցելու համար: (հղում՝ https://www.gov.uk/…/coronavirus-vaccine-summary-of…https://coronavirus-yellowcard.mhra.gov.uk/ )