Փաշինյանը Քոչարյանին ու Տեր-Պետրոսյանին ուղիղ բանավեճի հրավիրեց

Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Այսօր Ապարանում հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք, և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողվել»,– ասաց նա: