Անցած տարի Հայաստանում ֆիզիկական բռնություն է գործադրվել 9 լրագրողի հանդեպ

Անցած տարի Հայաստանում ֆիզիկական բռնություն է գործադրվել 9 լրագրողի հանդեպ
Անցած տարի Հայաստանում ֆիզիկական բռնություն է գործադրվել 9 լրագրողի հանդեպ

Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով տարեկան զեկույցը նշել է, որ ացնյալ տարի ֆիզիկական բռնության է ենթարկվել 9 լրագրող, որը 2-ով պակաս է, քան 2009-ին։

Ըստ Մելիքյանի, ֆիզիկական բռնության դեպքերի նվազնմանը զուգահեռ աճել են  լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքերը։

Նախորդ տարի ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակցիների նկատմամբ, ըստ Մելիքյանի, ճնշումներ գործադրելու 19 դեպք է գրանցվել՝ 2009-ի 14-ի փոխարեն։

Լրագրողների` տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքը 2010-ին խախտվել է 18 անգամ։ Աշոտ Մելիքյանը նշել է, որ նախորդ տարի լրագրողների նկատմամբ ավելի շատ բռնություններ են կիրառվել առաջին եւ երկրորդ կիսամյակներում։ Իրավիճակը հանգիստ է եղել մյուս երկու եռամսյակներում։

Զեկույցում նաև նշվում է նաեւ, որ շատ հաճախ լրագրողների դեմ բռնություն գործադրելու փաստերով քրեական գործեր չեն հարուցվում։

© Medialab.am