Հայազգի լրագրողը՝ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական

Հայազգի լրագրողը՝ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական
Հայազգի լրագրողը՝ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական

Պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական: Մահչուփյանը սյունակ էր վարում թուրքական ընդդիմադիր «Զաման» թերթում, այնուհետև տեղափոխվեց իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» պարբերական: Մահչուփյանը անդամակցում է քրդական հարցի կարգավորման առաջարկների մշակման համար 2013-ին ստեղծված «Իմաստունների խորհրդին», որում ներառված են ոչ կառավարական կազմակերպությունների., գիտական ու լրագրողական շրջանակների ավելի քան 6 […]

Պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական: Մահչուփյանը սյունակ էր վարում թուրքական ընդդիմադիր «Զաման» թերթում, այնուհետև տեղափոխվեց իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» պարբերական: Մահչուփյանը անդամակցում է քրդական հարցի կարգավորման առաջարկների մշակման համար 2013-ին ստեղծված «Իմաստունների խորհրդին», որում ներառված են ոչ կառավարական կազմակերպությունների., գիտական ու լրագրողական շրջանակների ավելի քան 6 տասնյակ ներկայացուցիչներ:

Իշխանամետ լրատվամիջոցներից «Սաբահ» պարբերականը գրում է, որ նախկին վարչապետ Ռեջեփ Էրդողանի`հայությանը հղած ցավակցական ուղերձից հետո Դավութօղլուի խորհրդականի պաշտոնում ազգությամբ հայի նշանակումը կարևոր քայլ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը զարգացնելու համար:

Ըստ «Սաբահ»-ի` Մահչուփյանն այդ պաշտոնում աշխատելու առաջարկը ստացել է անձամբ վարչապետից: Անցյալ շաբաթ, երբ կայացել է «Իմաստունների խորհրդի» հերթական ժողովը, ավարտին Դավութօղլուն հանդիպել է Մահչուփյանի հետ և նրան առաջարկել զբաղեցնել իր գլխավոր խորհրդականի պաշտոնը: Մահչուփյանն ընդունել է առաջարկը և նշանակվել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/10/25/509697/