Անդրանիկ Թևանյանն ու ՌԴ դեսպանը հանդիպել են

Այսօր տեղի է ունեցել «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը։ 

Քննարկվել են արցախահայությանը վերաբերող խնդիրները, անվտանգային և տարածաշրջանային զարգացումները։

Այս մասին տեղեկացնում է «Մայր Հայաստան» շարժման հաղորդագրությունը: