Հարավային Կովկասի երեք երկրներ, ինչպես նաեւ Ալբանիա եւ Բոսնիա կատարելիք այցի շրջանակներում փետրվարի 23-ին Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստայնբերգն ու Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Փորձագետները, սակայն, տարօրինակ են համարում այն, որ Սթայնբերգը Հայաստանում առանձին հանդիպում չի ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, այն դեպքում, երբ Հայաստանից հետո այցելելով Վրաստան նա հանդիպել է Վրաստանի փոխարտգործնախարարի հետ:
ԱԳՆ մամլո նախկին խոսնակ, ընդդիմադիր ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը նորմալ չի համարում, որ հանդիպումը չի կայացել:
«ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվել էր, որ նրանք հանդիպում են ունենալու ԱԳ նախարարի եւ նախագահի հետ: Սա թերեւս պատմության մեջ առաջին դեպքն է, երբ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը արհամարհում է արտաքին գերատեսչությանը եւ իր այցի ժամանակ անգամ չի այցելում ԱԳն, չի հանդիպում փոխարտգործնանարի, եւ նույնիսկ ԱԳ նախարարի հետ: Սա ակրկին անգամ վկայում է, թե որքան հեղինակազրկված է այսօր ԱԳ նախարարությունը, որի հանդեպ վերաբերմունքը դրսւերորվում է այսքան նվաստացուցիչ կերպով»,- «Մեդիալաբին» ասել է Կարապետյանը:
©Medialab.am