Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք է գրանցվել. Aliq.ge

Օգոստոսի 17-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1341 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 4 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1092 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 7597 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 249 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Մանրամասները՝ Aliq.ge-ում․