Հայտնի է Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման օրը.Factor

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նախապատրաստվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և անձնական հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Սպասվում է այց։ Պուտինի հետ անձնական հանդիպումը նախապատրաստվում է»,- ասել էր Կրեմլի ներկայացուցիչը։

Այս մասին հայտնում է factor.am-ը։