Կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը

Կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը
Կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը գազի գնի թանկացման վերաբերյալ հայտարարություն արեց՝ նշելով, որ ինքը նամակ է ուղղել Հանրային ծառայություններիը կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին

«Իմ նամակում, որ ես գրել եմ Ռոբերտ Նազարյանին, մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը: Ուզում եմ տեղյակ պահել, որ սոցիալապես անապահով ընտանիքներն ստանալու են օժանդակություն, որ գազի գնի թանկացումը բացասական ազդեցություն չունենա նրանց բյուջեի վրա»,- ընդգծեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ քննարկումները լինելու են բաց ու թափանցիկ, խնդրով հետաքրքրված հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել այդ գործընթացին:

lragir.am