Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները

Ժնևում չորսժամյա ընդմիջումից հետո վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները։

Այս մասին հայտնել է իրանական ISNA լրատվական գործակալությունը։

«Իրան-ԱՄՆ բանակցությունները, որոնք ընդմիջվել էին պատվիրակությունների կողմից իրենց երկրների իշխանությունների հետ խորհրդակցությունների համար, վերսկսվել են», – նշում է լրատվամիջոցը։

Բանակցությունները ընթանում են Ժնևում՝ Օմանի արտաքին գործերի նախարարի նստավայրում։

Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։