Արմեն Գրիգորյանը բացատրել է՝ ինչու է ԱԳՆ-ից տեղափոխվել Անվտանգության խորհուրդ․ տեսանյութ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բացատրել է՝ ինչու է ԱԳՆ փոխնախարարի պաշտոնից ազատվել և տեղափոխվել Անվտանգության խորհուրդ՝ իր նախկին պաշտոնին․

«Բոլորը գիտեն, որ նախարարի հրաժարականից հետո արտաքին գործերի նախարարությունում ճգնաժամային իրավիճակ էր առաջացել, դրան գումարվեց նաև այն, որ ԱԺ ձևավորումը որոշակի ժամանակով հետաձգվում էր, քանի որ մասնակից կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան։ Որոշակի կայունություն մտցնելու համար վարչապետը որոշում կայացրեց որպեսզի ես գնամ ԱԳՆ առաջին տեղակալ, ինչպես նաև նախարարի պարտականությունները կատարող, մինչև վերջնական որոշում կկայացվի։

Երբ վերջնական որոշում կայացվեց, ես վերադարձա Անվտանգության խորհուրդ»։