Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՔՊ-ին ենթադրյալ ապօրինի նվիրատվության դեպքը կուսումնասիրի եկող տարի. «Ազատություն»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ չի նախաձեռնել ապրիլին Երևանում ու Գյումրիում կայացած «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնի ընթացքում իշխող կուսակցությանը ենթադրյալ ապօրինի նվիրատվության դեպքի առթիվ՝ «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայտնել են ԿԿՀ-ից։

Անցած ամիս «Խաղաղության ձայնը» անունով երաժշտական փառատոնի երկու համերգներ կազմակերպվեցին Գյումրիում և Երևանում։ Համերգի հովանավորն էր Fast Bank-ը, որի սեփականատերերն են Վահե և Վիգեն Բադալյանները, որ առավել հայտնի են «Վիվառո» բուքմեյքերական ընկերությամբ։

Ապրիլի 25-ին՝ «Քաղաքացու օրվա» կապակցությամբ անցկացված համերգը գովազդվում էր ՔՊ-ականների կողմից։ Երաժշտական փառատոնի Գյումրիի համերգին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդ» անունով երաժշտական խմբակը, որի պաստառներին գրված էր Կառավարության ծրագրային դրույթը՝ «Իրական Հայաստան»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում