Կոմիտեն առարկությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստում. Ավինյանը՝ քաղավիացիայի խնդիրների մասին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հորդորում է սպասել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության՝ մայիսի 12-ի նիստի որոշմանը՝ կապված ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ճակատագրի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավինյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը խնդիրներ էր հայտնաբերել: «Ըստ այդմ, շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը: Հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել»,-ասաց Գորգիսյանն ու հետաքրքրվեց, թե ինչ է արվում մայիսի 12-14-ին սև ցուցակում չհայտնվելու համար:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ պատգամավորի վկայակոչած  փաստաթուղթը նախնական եզրակացությունն է: «Մայիսի 12-ին կայանալու է նիստը, որի ընթացքում քննարկվելու է որոշումը, որի մասին դուք ճիշտ ներկայացնում ենք: Բազմիցս հարցը բարձրաձայնվել է, խոսքը չի գնում վերջին տարիների Քաղավիացիայի գործունեության մասին, այլ գնում է կոմիտեի՝ բազմաթիվ տարիների գործունեության մասին: Եվ, այո, միանշանակ եղել են թերացումներ: Եվ այդ թերացումները վերացնելու ուղղությամբ վերջին ժամանակահատվածում  իրականացվել են շատ կտրուկ գործոողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել: Կոմիտեն  իր համապատասխան առարկությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստին: Դրանից հետո վերջնական որոշումը ստանալուց հետո կանենք որոշակի հետևություններ»,-ասաց Ավինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։