Կոլումբիայում տրանսպորտային ինքնաթիռը կորել է ռադարների էկրաններից

Կոլումբիայի կենտրոնական հատվածում գտնվող Վիլյավիսենսիո քաղաքի օդանավակայանից Douglas DC-3 տրանսպորտային ինքնաթիռը թռիչք կատարելուց քիչ անց կորել է ռադարների էկրաններից:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է երկրի քաղաքացիական ավիացիայի ծառայությունը:

Նախնական տվյալներում ինքնաթիռի սրահում գտնվել է երեք մարդ, այդ թվում անձնակազմը: Փրկարար ծառայության աշխատակիցները և այլ գերատեսչությունների ներկայացուցիչները իրականացնում են որոնողական աշխատանքներ: