Ադրբեջանական կողմը մանրամասներ է հաղորդել Եվլախում Բաքու- Ստեփանակերտ հանդիպումից

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը մանրամասներ է հաղորդել Եվլախում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպման արդյունքներից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ամիրբեկովը նշել է, որ դժվար է ակնկալել երկու կողմերի միջև բոլոր խնդիրների լուծումը մեկ հանդիպման ընթացքում։

«Կարծում եմ, որ Եվլախում այսօրվա բանակցությունները առաջինն են բազմաթիվ հանդիպումներից։ Պետք չէ ակնկալել, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները կհաջողվի լուծել մեկ հանդիպման ընթացքում», – ասել է Ամիրբեկովը։

Նա նշել է, որ երկու կողմերի միջև հանդիպումը կարող է հանգեցնել խաղաղության պայմանագրի կնքման։

«Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ձևաչափերը։ Կարծում ենք, որ այս երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Երկու երկրները սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը, որը կարող է վերջ դնել տասնամյակների ճգնաժամին և թշնամանքին»,- ասել է Ամիրբեկովը։