Էրդողանը խոսել է Պրահայում Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման մասին 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման մասին:

Այս մասին Էրդողանը հայտարարել է Նյու Յորքում՝  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 77-րդ նստաշրջանի ավարտին: 

«ՊրաՀայում հոկտեմբերի 6-ին կկայանա քաղաքական հանրության գագաթնաժողովը, որին հնարավոր է Փաշինյանի մասնակցությունը: Գուցե հնարավորություն ունենանք այնտեղ նրա հետ քննարկում ունենալ: 

Սակայն, Կովկասում էլ որոշ նախաձեռնություններ կունենանք։ Այս պահին դեռ ծրագրման փուլում ենք։

Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ, և ըստ այդմ քայլեր կձեռնարկենք»,- լրագրողներին ասել է Էրդողանը: