ՌԴ տարածք կարող են մուտք գործել հատուկ հավելվածի առկայության պայմաններում. Տաթևիկ Ռևազյանը մանրամասներ է ներկայացրել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելի քաղաքացիներ, Համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի հունվարի 26-ի N 140-P որոշման, 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք։

ՌԴ կառավարության վերը նշված որոշման 1-ին կետի в) ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ՌԴ տարածք կարող են մուտք գործել «Путешествую без COVID-19» հավելվածի առկայության պայմաններում։

Տեղեկացնում ենք, որ ներկա պահին Android հեռախոսների Google Play որոնման դաշտում հնարավոր չէ «Путешествую без COVID-19» հավելվածի ներբեռնումը, ուստի անհրաժեշտ է հավելվածը ներբեռնել https://ekeng.am/hy/covid-19 հղումով:

❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️Հարգելի քաղաքացիներ, Համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի հունվարի 26-ի N 140-P…

Posted by Tatevik Revazian on Friday, January 29, 2021