ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիները պատգամավորներին կոչ արեցին չեղարկել ռազմական դրությունը

ՀՀ ազգային ժողովի դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ պահանջեցին կողմ քվեարկել Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծին, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցույցի մասնակիցների կարծիքով՝ իշխանությունը, պահպանելով ռազմական դրությունը, ցանկանում է լռեցնել իրենց բողոքի ձայնը:

Հայ յեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ԱԺ-ի դիմաց են՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հիշեցնելու, որ պատասխանատու են ժողովրդի առաջ: «Եվ այսօր պարտավոր են քվեարկել ռազմական դրությունը չեղարկելու օգտին: Եթե իրենք այսօր էլ տապալելու են սահմանադրական ճանապարհով այս ճգնաժամի հանգուցալուծելը, մեր պատասխանը լինելու է համարժեք»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ «Իմ քայլ»-ից ստանալու են ազդակ, որ կողմ են քվեարկելու:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։