Հայտնի է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսանյակը

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանի գրասենյակը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսան համարը։ Ցուցակը կգլխավորի Մարությանը։

Նախընտրական ցուցակի առաջին քսանյակը հետևյալ տեսքն ունի.

1. Հայկ Մարության – պրոդյուսեր (Երևանի նախկին քաղաքապետ, նրան ավագանու անդամները անվստահություն էին հայտնել և նույն նիստում 44 կողմ, 10 դեմ, 3 անվավեր ձայնով Երևանի նոր քաղաքապետ ընտրել նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին)

2. Հայկ Գրիգորյան – իրավաբան (կուսակցության վարչության անդամ)

3. Իզաբելլա Աբգարյան – դասախոս («Իմ քայլը» խմբակցության նախկին ավագանու անդամ, նա «Իմ քայլը» խմբակցությունից դուր էր եկել 44-օրյա պատերազմից հետո և դարձել էր ավագանու անկախ անդամ)

4. Գրիգորի Երիցյան – քաղաքագետ (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, նա Հայկ Մարությանի անվստահության գործընթացից անմիջապես հետո վայր էր դրել ավագանու մանդատը)

5. Քրիստինա Վարդանյան – բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ( «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ է եղել, նաև զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Վարդանյանը քաղաքապետարանում աշխատանքի էր անցել Հայկ Մարությանի կնոջ՝ Իվա Մարությանի ընկերուհին լինելու հանգամանքով պայմանավորված:)

6. Պեդրո Զարոկյան – գյուղատնտես

7. Իոսիֆ Կուբատյան – հանրային կառավարման մասնագետ ( Երևանի քաղաքապետարանի լրատվական վադչության նախկին պետն է եղել)

8. Սամվել Մելիքյան – իրավաբան

9. Արաքսի Դիլանյան – հանրային առողջապահության մասնագետ

10. Արամ Թորոսյան – ֆիլմարտադրող

11. Ռոբերտ Ծովյան – անհատ ձեռնարկատեր

12. Նարինե Արամյան – իրավապաշտպան

13. Տիգրան Պետրոսյան – տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ

14. Արամ Մանուկյան – անհատ ձեռնարկատեր

15. Սեդա Տեր-Մինասյան – լրագրող, թարգմանիչ

16. Վահագն Իսոյան – հրատարակիչ

17. Մուշեղ Հակոբյան – տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ

18. Լամարա Մանուկյան – թերապևտ-սրտաբան

19. Արմեն Հովսեփյան – գործարար կառավարման մասնագետ

20. Վարդան Զատիկյան – ինժեներ-մեխանիկ

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումը ԿԸՀ-ում ավարտվել է, ներկայացված փաստաթղթերը ստուգելու և առաջադրված թեկնածուներին գրանցելու համար ԿԸՀ-ն ժամանակ ունի 5 օր՝ մինչև օգոստոսի 18-ը։