Այսօր վաղ առավոտյան Երևանից 11 ավտոբուսներով Արցախ են տեղափոխվել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած արցախցիները․ Լուսանկարներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին:

Հետագա փոխադրումների հետ կապված Երևանում գործող Արցախի հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։