Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում կայացել է ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովի և Բելառուսի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հանդիպումը։ Այնտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել։

Այս մասին նշված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Վիլնյուս կատարած իր այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ: