Փոխըմբռնման հուշագիրը թույլ կտա կողմերին զարգացնել ներդրումային միջավայր․ դեսպան

2021 թ. օգոստոսի 30-ին «Enterprise Armenia» ներդրումների աջակցման կենտրոնի և «UkraineInvest» Ուկրաինայի կառավարության ներդրումների ներգրավման և աջակցության գրասենյակի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր: Այդ մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան և Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ով ընդգծեց հուշագրի ստորագրման կարևորությունը և վստահություն հայտնեց, որ Փոխըմբռնման հուշագիրը թույլ կտա կողմերին զարգացնել ներդրումային միջավայր, որը կօգնի բիզնեսին և ներդրողներին առաջ շարժվել Հայաստանի և Ուկրաինայի շուկաներերում:

Դեսպանը նաև կարևորեց միջտարածաշրջանային համագործակցությունը, ինչի շուրջ վերջին շրջանում կա դրական դինամիկա և ընդգծեց, որ դեսպանությունը կներդնի բոլոր ջանքերը` աջակցելու Հուշագրի դրույթների իրականացմանը: