Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց. Փաշինյանը՝ մոլորված ադրբեջանցու մասին

Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի մոլորվելու հետևանքով ՀՀ տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ սահմանը հատած անձին հայտնաբերել են հայ զինծառայողները և փոխանցել Ազգային անվտանգության ծառայությանը։

«Աշխարհում չկա մի սահման, շփման գիծ, ռազմաճակատային գիծ, որ մեկ մարդը չկարողանա անցնել։ Մարդն անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են ԱԱԾ-ին»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի քաղաքացին հայտնաբերվել է սահմանը հատելուց հետո, այլ ոչ թե երկրի խորքում։

«Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել։ Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց»,- հավելել է վարչապետը։