Սեպտեմբերի 6-ին երեկոյան ժամերին, 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 6-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 6-ին երեկոյան ժամերին, 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ:

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 6-ին կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ցերեկը, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-7-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: