Արդարադատության նախարարն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել են

Արդարադատության նախարարն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել են
Արդարադատության նախարարն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել են

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

«Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատիվ ունեցա հանդիպելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալով՝ զրուցեցինք ընդհանուր մարտահրավերներից, մասնավորապես՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգություններից»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է նախարար Բադասյանը: