Իրավաբան. «Մեր երկրում ծնելիությունը խթանելու փոխարեն, խթանում ենք մահը»

Իրավաբան. «Մեր երկրում ծնելիությունը խթանելու փոխարեն, խթանում ենք մահը»
Իրավաբան. «Մեր երկրում ծնելիությունը խթանելու փոխարեն, խթանում ենք մահը»

«Բազմազավակ մայրերի պաշտպանվածության մասին խոսելիս, պետք է հիշել, որ մենք սոցիալական պետություն ենք»,- այսօր լրագորղներին ասաց Իրավաբան Մարիանա Եղիազարյանը: Իր խոսքով, մեզ մոտ բազմազավակ մայրերը ստանում են 7500 դրամ աղքատավարձ, իսկ սպառողական զամբյուղը կազմում է 60.000 դրամ:

Այդ մայրերի համար կարեւոր է զբաղվածության հարցը:

Իրավաբանն օրինակ բերելով ուրիշ երկրների օրինակը, նշեց, որ այնտեղ առաջին հերթին նախապատվությունը տալիս են բազմազավակ մայրերին: Ըստ նրա, մենք չունենք պատկերացում, թե ո՞ւմ պետք է ասել բազմազավակ մայր. չգիտենք, թե քանի երեխայի դեպքում է պետք ասել բազմազավակ մայր:

Չկա նաեւ բազմազավակ մայրերի մասին օրենք: Եղիազարյանն ասում է, որ հարցը բազմիցս է բարձրացվել, սակայն որեւէ ընթացք չի տրվել: Նա մտավախություն ունի, որ կարող են ձեւականորեն մշակել այդ օրենքը, սակայն այն չաշխատի:

«Մեր երկրում ծնելիությունը խթանելու փոխարեն, խթանում ենք մահը»,- կարծում է իրավաբանը, քանի որ մայրը, որը գիտի, թե չի կարողանա պահել իր երեխային` գնում է աբորտի: Ըստ նրա, Հայաստանը շահագրգռված չէ, որպեսզի ունենա հարուստ ազգաբնակչություն: Եղիազարյանի համոզմամբ, դա գալիս է ազգային քաղաքականությունից, այլ ոչ թե բյուջեից:

Կարդալ ավելին