Մկրտիչ Մինասյան. «Գլխավոր պողոտայի վրա որեւէ ծավալային շինարարություն արգելված է»

Մկրտիչ Մինասյան. «Գլխավոր պողոտայի վրա որեւէ ծավալային շինարարություն արգելված է»
Մկրտիչ Մինասյան. «Գլխավոր պողոտայի վրա որեւէ ծավալային շինարարություն արգելված է»

Համազգային թատրոնի կառուցման տարածքի խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ Սոս Սարգսյանը սկսեց տարածք ման գալ դրա կառուցման համար: Նա առաջարկել է թատրոնը կառուցել Սարյան փողոցում գտնվող Փոստատան դիմաց, «Մալիբու» սրճարանի հետեւը` շատրվանների փոխարեն:

Այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ Գլխավոր պողոտան մեր հասարակական տարածքն է, եւ որ Գլխավոր պողոտայի տարածքում Համազգային թատրոնի նոր շենքի կառուցումը կխախտի Երեւանի գլխավոր հատակագիծ-օրենքը, քանի որ ըստ այդ հատակագիծ-օրենքի՝ Գլխավոր պողոտայի տարածքում ծավալային շինությունների կառուցումն արգելված է::

Նա ցանկանում է այդ վայրը տեսնել ոչ թե որպես քանդած շատրվան, այլ կանաչապատ տարածք. «Հիմա այդ տարածքը լցված է սրճարաններով, բայց դրա կողքը արդեն կառուցված բազմահարկերի տակ կան ժամանցի վայրերը: Ասում են, թե թատրոնը հասարակության համար է: Հասարակության համար պետք է լինի կանաչապատ տարածք, ոչ թե ծավալը: Տարածքում բազում առաջարկներ են եղել, որոնք մերժվել են: Գլխավոր պողոտան պետք է թողնենք, որ մարդիկ հանգստանան, սա է նրա առաքելությունը»:Կարդալ ավելին