Հայաստանում կորած լեհ զբոսաշրջիկին գտել են Նոյեմբերյանում

Հայաստանում կորած լեհ զբոսաշրջիկին գտել են Նոյեմբերյանում
Հայաստանում կորած լեհ զբոսաշրջիկին գտել են Նոյեմբերյանում

Հայաստանում մի քանի օր անհետ կորած համարվող լեհ զբոսաշրջիկ Դանիել Օվչարեկը հայտնաբերվել է Նոյեմբերյանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից։ Աղբյուրը նշում է, որ զբոսաշրջիկին Նոյեմբերյանում նկատել է տուր օպերատորներից մեկի գիդը: «Մենք հայտարարություն էինք տարածել «Ֆեյսբուք»-ով զբոսաշրջիկի կորելու մասին, որտեղ հեռախոսահամար էինք գրել, որին էլ զանգել էր գիդը: Մենք շատ շնորհակալ ենք հայերին՝ ցուցաբերած ուշադրության համար»,-հաղորդել են դեսպանությունից:

«Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երևան հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ: Դանիել Օվչարեկն իր բջջային հեռախոսը թողել է հյուրանոցի սենյակում:

Դեսպանությունից տեղեկացրին, որ մայիսի 4-ին Օվչարեկը պետք է վերադառնա Լեհաստան: Օվչարեկն այժմ Երևանում է և դեսպանության աշխատակիցները շտապում էին նրան հանձնել մոռացված հեռախոսը»,-գրում է «Արմենպրեսը»: