Կովկասյան հովազի նոր առանձնյակ է նկարահանվել, որը, հավանաբար էգ է

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տեղեկացնում է․

«Դիմավորե՛ք․․․ ՆՈՎԱ

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում կովկասյան հովազի /Առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard/ նոր առանձնյակ է նկարահանվել, որը, հավանաբար էգ է։

Սա իրապես հրաշալի նորություն և մեծ ձեռքբերում է ամբողջ տարածաշրջանի համար։ Ի դեպ, նման զարգացումը շատ հավանական է։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ մեկ ամսվա կտրվածքով նոր առանձյակը ֆիքսվել է նույն տարածքում, ինչ հայտնի Նեո անունով արու հովազը։ Իրականում քիչ հավանական է, որ երկու արու առանձնյակները կարող են միմյանց այդքան մոտ գտնվել այդքան երկար ժամանակ։ Նեո անունով և նոր նկարահանված հովազները երիտասարդ առանձնյակներ են, ինչը նրանց բազմանալու հավանակությունը դարձնում է առավել հավանական։

Անգնահատելի է նաև մեր գործընկերների աջակցությունն այս գործում Viva-MTS , World Land Trust , ARTIS , IUCN
Մանրամասները՝ https://www.fpwc.org/hy/nova-leopard/»