Արցախում 58 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

Փետրվարի 11-ին կատարվել  է  58 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը  նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  5 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2546 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2370 դեպք: Կատարվել է 19 994  թեստավորում:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։