Սեյրան Օհանյանը` գեներալների մասին

Սեյրան Օհանյանը` գեներալների մասին
Սեյրան Օհանյանը` գեներալների մասին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների շքեղ ավտոմեքենաներին ու թիկնազորին: Նա նշեց, որ այսօր Զինված ուժերում միայն պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը ունեն թիկնազոր:

Անդրադառնալով Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի թանկարժեք ավտոմեքենայի և թիկապահների վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ նա թիկնապահ չունի:

«Ես հավատացած եմ, որ Հայկազ Բաղմանյանը, որպես զինված ուժերի գեներալ, հայրենիքի համար մարտնչած այն անձնավորություններից է, որը թիկնազորի կարիք չունի: Կարող է իր ընկերների հետ է ինչ-որ տեղ գնացել, բայց դա թիկանզոր չէր: Ինչ վերաբերում է մեքենաներին, ես տեղեկություն ունեմ, որ այդ մեքենան Հայկազ Բաղմանյանի ընկերների նվիրած մեքենա է: Հավատացեք, որ այսօրվա զինված ուժերի ոչ մի ղեկավար անձ այդ հնարավորությունը չունի, որ կարճ ժամանակահատվածում այդպիսի մեքենաներ գնի: Նվիրատվությունն իրականացրել են այն բարերարները, ովքեր Ռուսաստանի ընկերներն են: Տարբեր մարդկանց կարող են տալ այդպիսի նվերներ, ճոխ մեքենաներ: Գեներալը, որը վաստակած ճանապարհ ունի անցած, չի հրաժարվել այդ նվերից»,- ասաց Սեյրան Օհանյանը: Կարդալ ավելին