Արդյոք կարո՞ղ է ԼՂ հայրենակիցներին վճարվող սոցիալական աջակցությունը բռնագանձվել. նախարարություն

Արդյոք կարո՞ղ է ԼՂ հայրենակիցներին վճարվող սոցիալական աջակցությունը բռնագանձվել, և եթե քաղաքացին ունի նման խնդիր, ո՞ւր դիմել։ 

Բռնի տեղահանված անձանց համար իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ կառավարության որոշումների համաձայն՝ աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: 

Եթե, այնուամենայնիվ, հայրենակիցներն ունեն նման խնդիր, առաջարկում ենք այդ մասին դիմում ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ https://e-request.am/hy հարթակին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելու միջոցով կամ առձեռն՝ մոտենալով Կառավարական տուն 3՝ նախարարության Քաղաքացիների ընդունելության բաժին։