Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է ՌԴ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Կառավարությունից տեղեկացնում են, որ վարչապետին օդանավակայանում դիմավորել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Նշենք, որ այսօր սպասվում է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին: