Հայաստանում Եվրոպական միությունը կոչ է անում բոլոր կողմերին նպաստել ընտրությունների օրվա խաղաղ անցկացմանը՝ ջատագովելու ժողովրդավարությունը

2021-ի հունիսի 17-ին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի նախաձեռնությամբ՝ ՄԱԶԾ Հայաստանի, «ՕքսիՋեն» Հայաստան հիմնադրամի և երկու տեղական դիտորդական խմբերի ՝ «Ականատես» դիտորդական առաքելության և «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները հանդիպեցին՝ ընդգծելու Հայաստանում ժողովրդավարական ընտրական գործընթացների ամրապնդման գործում ԵՄ կարևոր ներդրումները:

Կազմակերպությունները ԵՄ ընտրական ֆինանսավորման հիմնական շահառուներն են․ նրանք տրամադրում են տեխնիկական ընտրական օժանդակություն և աջակցում են քաղաքացիներին տեղեկատվության և մասնակցության հասանելիությունը ապահովելու գործում: «Միավորվելու և ճգնաժամը հաշտության ու համերաշխության ոգով հաղթահարելու Ժամանակն է: Հայ ազգի բոլոր սերունդներն արժանի են ունենալ ավելի լավ ապագա՝ խաղաղությամբ և կայունությամբ։ Հույս ունենք՝ Հայաստանը կղեկավարվի համագործակցության, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի ոգով: Ես կոչ եմ անում ընտրություններում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին, նրանց աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր օգտվում են ԶԼՄ-ներից և սոցիալական մեդիայի ցանցերից, ավելացնել ջանքերը՝ նպաստելու, որպեսզի հունիսի 20-ին հաղթանակի ժողովրդավարությունը՝ հայ երեխաների ապագայի համար», հայտարարեց ԵՄ դեսպան Ա․ Վիկտորինը։

Վերջին տարիներին ԵՄ-ն հավելել է ժողովրդավարացման և ընտրական բարեփոխումների ուղղությամբ ներդրումները: 2021-ի ընտրությունների շեմին ԵՄ-ը կրկին հանդես գալով որպես առատաձեռն դոնոր՝ հատկացնում է շուրջ 1 միլիոն եվրո ծավալի ֆինանսական աջակցություն։ Հանդիսանալով ամենախոշոր դոնորը՝ ԵՄ-ը, ԵՄ անդամ մի քանի պետությունների հետ միասին՝ որպես «Team Europe» կրկին ցուցաբերում է իր կարևոր ներդրումը։