Հայաստանն ու Իրանը մտադիր են հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի. Փաշինյան

Իրանի նախագահի հետ երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակն աշխատանքներ իրականացնելու մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոսի 19-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Այս մասին հայտնում է Civilnet.am-ը:

Փաշինյանը հայտնեց, որ Իրանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը։

«‎Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնամխելիության նկատմամբ։ Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն Իրանի նախագահին է ներկայացրել Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի մանրամասները։

«‎Ես շնորհակալ եմ նախագահ Փեզեշքիանին այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի հետ Հայաստանի առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցման ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով։

«‎Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն Հայաստան և դեպի Սև ծով։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում