Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այդ մասին տեղեկացնում է պաշտոնական Կրեմլը։

Կողմերը շարունակել են քննարկել ղարաբաղյան հակամարտության արցախյան շփման գծում ստեղծված իրավիճակը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել շարունակվող զինված բախումների առնչությամբ։

Զրույցի ընթացքում ընդգծվել է հակամարտող կողմերի միջեւ կրակի դադարեցման անհրաժեշտությունը: