Արգելակել է. ուղևորուհին վայր է ընկել

Հունիսի 28-ին, ժամը 17.30-ին, թիվ 100 երթուղու «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում արգելակել է, ինչի հետևանքով 65-ամյա ուղևորուհին վայր է ընկել ավտոմեքենայի սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը:
Կատարվում է քննություն:

 

© Medialab.am