Փայլան․ «Թուրքիան պետք է հրաժարվի կրակի վրա բենզին լցնելուց»․ Ermenihaber.am

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող ռազմական գործողություններին։

«Ղարաբաղում լայնամասշտաբ բախումներ են տեղի ունենում հայ-ադրբեջանական ուժերի միջև։ Մեր երկիրը (Թուրքիա-խմբ․) պետք է հրաժարվի կրակի վրա բենզին լցնող կողմ լինելուց։ Այս պատերազմը չունի հաղթող: Սակայն պարտվողները կլինեն հայ և ադրբեջանցի ժողովուրդները»,- գրել է Փայլանը և կոչ արել պատասխանատվություն ստանձնել հրադադարի պահպանման համար։

Ավելին՝ Ermenihaber.am կայքում։