Պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Հիշեցնենք, որ Արման  Բաբաջանյանը դատախազություն դիմում էր ներկայացրել՝ պահանջելով քրեաիրավական գնահատական  տալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործողություններին։