Շարունակվում են Սպիտակ-Գյումրի-հայ-թուրքական սահման 8կմ ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

Շարունակվում են  Սպիտակ-Գյումրի-հայ-թուրքական սահման 8կմ ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները
Շարունակվում են Սպիտակ-Գյումրի-հայ-թուրքական սահման 8կմ ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

Մ-7 միջպետական նշանակության Սպիտակ-Գյումրի-հայ-թուրքական սահման «Արգիշտի» ՍՊ ընկերության կողմից շարունակվում է իրականացվել կմ19-կմ27 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները:  Իրականացվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով:

Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: