ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը Իսլամաբադում չի ստորագրվել ամերիկյան կողմի պատճառով, մինչդեռ Իրանը բանակցություններին մասնակցել է բարեխղճորեն։ Այս մասին X-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Վերջին 47 տարվա ընթացքում ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակի ինտենսիվ բանակցություններին Իրանը մասնակցել է բարեխղճորեն՝ պատերազմին վերջ դնելու նպատակով։ Սակայն, երբ «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» ստորագրմանը շատ քիչ էր մնացել, մենք բախվեցինք ամերիկյան կողմի մաքսիմալիզմին, պայմանների մշտական փոփոխությանը և արգելափակմանը», – գրել է Արաղչին։
Նա հավելել է, որ բարի կամքը բարի կամք է ծնում, իսկ թշնամությունը՝ թշնամանք։
Իրանը և ԱՄՆ-ը ապրիլի 8-ի գիշերը հայտարարել են երկշաբաթյա հրադադար, սակայն Իսլամաբադում ապրիլի 12-ին ավարտված՝ 21 ժամ տևած բանակցությունները ավարտվել են առանց որևէ համաձայնության։



















