Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում

դեկտեմբերի  16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։

Հանրապետության տարածքում

դեկտեմբերի 16-ի և 18-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի՝ 3-5, 18-19-ի գիշերը ևս  7-10 աստիճանով։