Մնացական Մարտիրոսյանն ընտրվել է կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնող դատավոր

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնող դատավոր: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի հաղորդագրությունից:

«Բարձրագույն դատական խորհրդում այսօր տեղի ունեցավ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցի փուլը, որին մասնակցող 10 հավակնորդից ընտրվել է 2 թեկնածու՝ Աննա Շիլաջյանը՝ 7 կողմ, 2 դեմ ձայնով, և Ռուդոլֆ Ավագյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուներից ընտրվել է 1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով»,-ասվում է հաղորդագրությունում: