«Ցանկանում եմ Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, ովքեր պահանջում են, որ ճանաչվի մի ամբողջ ժողովրդի սպանությունը»․ Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցի կապակցությամբ նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես նշվում է․

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, ովքեր անխոնջ կերպով պահանջում են, որպեսզի բոլորի կողմից ճանաչվի մի ամբողջ ժողովրդի սպանությունը»:

Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջը։

Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում-ի լուսանկարը: