Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին,  26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ:

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 21-23-ին ցերեկային ժամերին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Մարզերում հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են  կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ: