Բոլոր 5-ի տեստերի պատասխանն էլ բացասական է. Լոռու մարզպետ

Անդրեյ Ղուկասյան

«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է:

Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից տեստեր էին վերցվել:

Քիչ առաջ ստացվել են տեստերի պատասխանները. Բոլոր 5_ի տեստերի պատասխանն էլ բացասական է:

Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է: Ինչպես…

Gepostet von Andrey Ghukasyan am Freitag, 13. März 2020