Բժիշկների «պատուհասը» Ավանի հոգեբուժարանի տնօրեն. «Առավոտ»

Ավանի հոգեբուժարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արեգա Հակոբյանը: Պարզվում է, որ մրցույթի հայտերի ընդունման գործընթացում բավականին լուրջ խնդիրներ են ծագել:

Аravot.am-ին հասած տեղեկություններով`մի շարք անվանի հոգեբույժներ ներքին կարգով ՀՀ առողջապահության նախարարությունից հրահանգ են ստացել մրցույթին չդիմել, քանի որ արդեն որոշված է եղել, թե ով է լինելու տնօրենը` Առողջապահության նախարարության թեկնածուն` Արեգա Հակոբյանը:

Նաև դժգոհություններ կան, թե որոշ հոգեբույժների, որոնք ցանկանում էին դիմել մրցույթին, առողջապահության նախարարությունում են պահել, ժամերով զրուցել նրանց հետ, որպեսզի հորդորեն` չդիմել մրցույթի:

Aravot.am-ը Ավանի հոգեբուժական հիվանդանոցի նախկին տնօրեն Արմեն Սողոյանից հետաքրքրվեց` հայտ ներկայացրե՞լ է հոգեբուժական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում վերընտրվելու համար: Պարոն Սողոյանը պատասխանեց.

«Ոչ, չեմ դիմել» ու չցանկացավ մանրամասնել: Արեգա Հակոբյանի անվան հետ մի շարք տհաճ պատմություններ են կապվում: Aravot.am-ը այս տարվա փետրվարի 26-ին ստացել էր Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկների կողմից ՀՀ առողջապահության նախարարին ուղղված նամակը, որտեղ նրանք նախարարին էին ներկայացնում Արեգա Հակոբյանի «իրական կերպարը» ու նշում. «Խնդրում ենք Ձեր աջակցությունը և օգնությունը` «Արեգա Հակոբյան» պատուհասից Ավանի հոգեբուժական կլինիկայի աշխատակիցներիս ազատելու համար»: Կարդալ ավելին