Կառավարությունն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգեց մեկ ամսով

Կառավարություն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ մեկ ամսով երկարաձգում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը: Մասնավորապես, կառավարությունը որոշեց երկարաձգել ՀՀ-ում  2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Այս որոշմամբ սահմավում է նաև մեկուսացման հարկադիր հոսպիտալացման կարգը: